Վրաստանը պետք է առաջարկի Ռուսաստանին, Եվրոպային եւ Ամերիկային աշխարհաքաղաքական փոխզիջման գալ31 հուլիսի 2008 - 23:17 AMT PanARMENIAN.Net - «Խնդրի ոչ բավարար գիտակցման պատճառով վրաց ժողովրդի մեջ մի ձեւակերպում է տարածվել, թե, ՆԱՏՕ-ին անդամակցելուն պես բոլոր խնդիրները կլուծվեն»,-հայտարարել է վրաց քաղաքագետ Ջումբեր Կիլվալիձեն: «Այն խնդիրները, որոնք ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ամերիկացիներն ունեն Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, նույնպես մերը կդառնան, եւ «Գյուրջիստանը», ցանկանանք թե ոչ, կդառնա իսլամ ֆունդամենտալիստների թիրախը: Անկախ կրոնական տարբերություններից, շնորհիվ մեր իմաստուն, դիվանագիտական եւ հերոս նախնիների, մահմեդականները` արաբները, պարսիկները, աֆաղնցիները եւ մյուսները հարգում են մեզ, նրանց համար «գյուրջին» ազնվության եւ խիզախության հոմանիշ է: Ես արդարացված չեմ համարում վրաց զինվորականների գործուղումը իսլամական երկրներ, անկախ նրանից, թե ում հովանու ներքո է սա կատարվում: Վրացիները միշտ պետք է հիշեն, որ իսլամական աշխարհը շատ մոտ է, ուղղակի մեր կողքին: Այն շրջապատում է մեզ բոլոր կողմերից: Այն ուժերը, որ ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանն ու Ռուսաստանը որպես պատմական թշնամիներ ընկալեն միմյանց, մեզ ճակատագրական խաղ են պարտադրում: Որոշ «հեռատես» քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ ենթադրում են, որ Ռուսաստանը շուտով կփլուզվի, եւ ինքնավարությունների հարցը կլուծվի ի օգուտ մեզ»,-ընդգծել է նա: Վրաց փորձագետը գտնում է նաեւ, որ Ռուսաստանի քաղաքականությունը վրաց քաղաքական գործիչների աքիլեսյան գարշապարն է: «Ով իրոք Վրաստանի բարին եւ բարգավաճումն է ցանկանում, պետք է հանի այդ լարվածությունը փոխադարձ փոխզիջման հիման վրա: Իսկ նրանք, ովքեր փորձում են շահել Ամերիկայի եւ Ռուսաստանի «դիմակայությունից», մեղմ ասած, հեռու են քաղաքականությունից: Ես ապշած եմ որոշ կրթված մարդկանց տրամաբանությունից, որոնք գտնում են, որ վրացիները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Ռուսաստանը սառը եւ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված մեր հարեւանն է: Եվ սա նշանակում է, որ մենք չենք կարողանա վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը եւ, հետեւաբար, չենք կարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունը: Ռուս մտավորականության մոտ բոլորովին այլ վերաբերմունք է վրացիների հանդեպ, որոնք մինչ օրս էլ ցանկալի ժողովուրդ են մնում նրանց համար: Իմ կարծիքով, Վրաստանի վերամիավորման եւ անվտանգության համար Վրաստանին անհրաժեշտ է, որ Վրաստանն առաջարկի Ռուսաստանին, Եվրոպային եւ Ամերիկային աշխարհաքաղաքական փոխզիջման գալ միջազգային իրավունքի հիման վրա»,-գրում է «Ազատ Վրաստան» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |