Տալվիտիե. Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»

PanARMENIAN.Net - «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր լուծումը ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:



Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նրա խոսքերով, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները չեն հակասում միմյանց: ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ուրախալի է շփումների փաստը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ:



«Ներկայումս քննարկվում են կոնկրետ սկզբունքներ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո եւս ուղղակի հարաբերություններ կհաստատվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կքննարկվեն նույն սկզբունքները»,-ասել է Տալվիտիեն, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---