Ստամբուլում հայկական եկեղեցի է գնդակոծվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ի առավոտյան անհայտ անձինք հրազենից չորս կրակոց են արձակել Սկյութարում(Ստամբուլի շրջան) գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տարածքում: Ինչպես հաղորդել են Ստամբուլի աղբյուրները, անհայտ մարդկանց թիրախը եկեղեցու վանահոր` եկեղեցու բակում գտնվող կացարանն էր: Բարեբախտաբար, եկեղեցու վանահայր Տեր Պարգեւ Նալբանդյանը եւ իր ընտանիքի անդամները տանը չեն եղել, այլապես կատարվածի հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը եւ հանցագործները ներկա պահին հետախուզության մեջ են: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ժամանակակից Թուրքիայում հարձակումներն ու թշնամական գործողությունները ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ արտասովոր երեւույթ չեն հանդիսանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---