Սեդատ Լաջիներ. Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ցանկացած հարցում

PanARMENIAN.Net - Թուրք պետական գործիչները գտնում էին, որ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի առնվազն փոքր մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով, որովհետեւ երկիրը շատ առավելություններ ունի էներգոռեսուրսների եւ բեռնափոխադրման նախագծերում: Այդ մասին ասվում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի համանախագահ Սեդատ Լաջիների «Խողովակաշարեր եւ երկաթուղային ճանապարհներ, որոնք ամրապնդում են Կովկասի ամբողջականությունը» հոդվածում, որը լույս է տեսել «Turkish Weekly»-ում: Թուրք փորձագետի կարծիքով, «Հայաստանն իր ղեկավարության համառության պատճառով է հրաժարվել տվյալ նախագծից»: «Սկզբում Երեւանը փորձում էր արգելակել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կառուցման նախագծի իրագործումը: Հայաստանը եւ, հատկապես, հայկական սփյուռքը, քիչ ուժեր չէին ներդրել, որպեսզի կանգնեցնեին երկաթուղային ճանապարհի նախագծի իրագործումը, բայց վերջնական արդյունքում բոլոր այդ փորձերը ձախողվեցին: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանն իրենից մեկուսացված կղզի է ներկայացնում, որը վերջերս գտնվում է միջպետական ուժեղ համագործակցություն ցուցաբերող մի տարածաշրջանում, եւ դուրս է մղված տարածաշրջանի տնտեսական համագործակցությունից»,-ընդգծված էր հոդվածում:



Լաջիները գտնում է, որ Իրանի եւ Ռուսաստանի կողմից այդ մեկուսացումը վերացնելու հետ կապվող հույսերը չափազանց խաբուսիկ են: «Չնայած Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությանը, այդ երկիրն ընդունակ չէ միավորել Հայաստանը մնացած աշխարհի հետ: Փաստորեն, Իրանն ինքը մեծ խնդիրներ ունի ինտեգրման եւ աշխարհի մնացած հատվածի հետ համագործակցության հարցերում: Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, բայց եթե անգամ ունենար, Ռուսաստանը զգալի դրական ազդեցություն չէր կարողանա ունենալ մի երկրի զարգացման վրա, որին այդքան սատարում է: Ռուսաստանը միջազգային քաղաքականության մեջ հարաբերություններ կառուցելիս տարբեր մեթոդներ է կիրառում: Նա Հայաստանն իրենից տնտեսապես կախման մեջ է դրել` ունենալով, օրինակ, Հայաստանի էներգիայի մատակարարման մենաշնորհը: Այլ խոսքով, Հայաստանը մեծ գին է վճարում այն բանի համար, որ համագործակցում է ոչ թե Թուրքիայի, այլ միայն Ռուսաստանի հետ: Երեւանը չի ճանաչում Թուրքիայի հետ ունեցած ազգային սահմանները եւ ամբողջ աշխարհում Թուրքիայի շահերի սահմանափակման քաղաքականություն է վարում: Այս խնդիրների արդյունքում Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այսօր փակ են: Սակայն եթե Հայաստանը հրաժարվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին իր մեղադրանքներից, ապա երկիրը տարածաշրջանի ինտեգրումից դուրս մղելու ոչ մի պատճառ չէր լինի: Այսօր Թուրքիայի կառավարությունը բաց է ցանկացած թեմայով, այդ թվում` Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հետ կապված հարցերի շուրջ բանավեճերի համար: Բացի այդ, թուրքական հասարակության մեջ չկա հայ բնակչության նկատմամբ ընդգծված ատել ություն: Թուրքիան պատրաստ է խոսել եւ քննարկել ցանկացած խնդիր: Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ցանկացած հարցում: Սակայն եթե մեկը ցանկանում է համագործակցել իր հարեւանի հետ, ապա պետք է նրա նկատմամբ գոնե նվազագույն հարգանք ցուցաբերի»,-ասվում էր թուրք փորձագետի հոդվածում, հաղորդում է ԻնոՍՄԻ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---