Սահակաշվիլին թաղեց Վրաստանի իմիջը` որպես «ժողովրդավարության լուսատու»

PanARMENIAN.Net - Վրացա-օսական հակամարտությունը ցույց տվեց ռուսական ռազմական մեքենայի սարսափելի անարդյունավետությունը: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի (ԿԻ) կազմակերպած «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի քննարկման ընթացքում հայտնել է ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բայց այն նաեւ ցույց տվեց, որ Վրաստանը, չնայած նորագույն զենքին, բանակ չունի: Վրացական բանակը մարզում էին բարձրակարգ մասնագետները, բայց այն փոշու վերածվեց դեռեւս նախքան ռուսական զորքի ժամանելը: Ներխուժման պահին Ցխինվալում կար 350 խաղաղապահ, 200 օսական ոստիկանության աշխատակից եւ 200 զինծառայող: Եւ վրացական բանակը չկարողացավ կանգուն մնալ այդ մի բուռ մարդկանց դեմ պայքարում»,- ասել է Իսկանդարյանը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը եղել է, կա եւ միշտ լինելու է Հարավային Օսիայում: « Ներկայումս մենք ունենք թուլացած Վրաստան: Ճիշտ է, իշխանության քայքայումը կհաղթահարվի, բայց «ժողովրդավարության լուսատուի» իմիջը վերջնականապես թաղված է: Եւ ոչ ոք այն չի վերականգնի` ոչ Սահակաշվիլին, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին, դեռ երկար տարիներ ոչ ոք չի համարձակվի լուծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը ռազմական ճանապարհով»,- ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---