ԱՄՆ քաղաքական նախագծերը սովորաբար բերում են կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը 5 սեպտեմբերի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմավորման հարցում, նախ եւ առաջ, հետաքրքրված է ԱՄՆ-ն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուսական վերլուծական «Ռազմավարական մշակույթի ֆոնդ» կենտրոնի գործընկեր Անդրեյ Արեշեւը: «Վերջերս նման հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաեւ Ռուսաստանը: Բայց եթե ԱՄՆ-ն ինքը սկսի գործադրել այդ նախագիծը, ապա կանի սեփական ոճով: Հայաստանի համար դա նշանակում է հրաժարում ռուսական ռազմական ներկայությունից, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պայմաններում ուղղակի անհնար է: Հենց այդ պատճառով էլ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է: Ես պետք է նշեմ, որ ԱՄՆ քաղաքական նախագծերը սովորաբար բերում են կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը»,- ընդգծել է Արեշեւը:Նա ասաց նաեւ, որ Թուրքիայի նախապայմանները, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, պարզապես անընդունելի են: «Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր է, եւ երրորդ երկիրն այստեղ անելիք չունի»,- հայտնել է ռուս վերլուծաբանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |