ՀՀ նախագահ. Հայաստանը լուրջ պատրաստվել է ՍԾՏՀ նախագահությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության հետ կապված հարցերը:



Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը լուրջ կերպով է նախապատրաստվել այդ առաքելությանը եւ կանի ամեն հնարավոր բան, արպեսզի այն պատվով իրագործի: ՀՀ նախագահը նշելէ, որ հանրապետությունը գործողությունների հստակ ծրագիր է մշակել եւ միտք ունի դրանք հաջորդաբար իրագործել:



Լեոնիդաս Խրիզանտոպուլոսն իր հերթին, արտահայտելով գոհունակությունն անցկացված նախապատրաստական աշխատանքներից, նշել է, որ ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանին է անցնում ոչ հեշտ շրջանում, եւ դա կապված է Վրաստանի վերջին դեպքերի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումների հետ: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ երկխոսության հաստատումը կնպաստեն Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության շրջանակներում արդյունավետ համագործակցության:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---