ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին11 սեպտեմբերի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հարգանքի տուրք է մատուցում սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին, երբ Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում գրեթե 3 հազար մարդ զոհվեց: 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ահաբեկիչները ԱՄՆ-ում 4 ուղեւորատար ինքնաթիռ գրավեցին: Դրանցից երկուսն ուղղված էին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա, մեկը` Վաշինգտոնում Պենտագոնի շենքի վրա: Եվս մեկ գրավված օդանավ կործանվեց Փենսիլվանիայում: Այդ օրը կսկսվի լռության րոպեով, զանգերի ղողաջով եւ պատարագով Նյու Յորքի բոլոր եկեղեցիներում տեղի ժամանակով 08:46-ին, երբ առաջին հափշտակված ինքնաթիռը մխրճվեց երկրվորյակ աշտարակների առաջին, հյուսիսային աշտարակի մեջ: Երեկոյան Նյու Յորքի երկինքը կլուսավորեն երկու լուսացույցների ճառագայթները, որոնք կոչված են խորհրդանշելու երկվորյակ աշտարակները: Ճառագայթները կլուսավորեն երկինքը մինչեւ սեպտեմբերի 12-ի լուսաբաց: Ողբերգության վայրում ըստ ավանդության կընթերցվեն համաշխարհային պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության բոլոր զոհերի անունները: Առեւտրի համաշխարհային կենտրոնի բեկորների տակ զոհվեցին ոչ միայն հազարավոր ամերիկացիներ, այլ նաեւ աշխարհի 86 երկրների շուրջ 800 քաղաքացիներ: Առաջին անգամ նրանց անունները ողբերգության վայրում կընթերցեն նրանց հայրենակիցները` ԱՄՆ-ում ուսում ստացող այդ երկրների ուսանողները: Այսօր նաեւ հուշահամալիր կբացվի Պենտագոնում, որին կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Իսկ Նյու Յորքում կայանալիք միջոցառումներին կմասնակցեն նաեւ հանրապետականներից ու դեմոկրատներից նախագահության թեկնածուներ` Ջոն ՄըքՔեյնն ու Բարակ Օբաման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |