Կովկասում սկսվել է սառեցված հակամարտությունների կարգավորման նոր փուլ, հայտարարել է Աբդուլլահ Գյուլը

PanARMENIAN.Net - «Կովկասում սկսվել է սառեցված հակամարտությունների կարգավորման նոր փուլ: Կամ բոլորս ձեռքներս ծալած նստելու ենք ու սպասենք այդ փուլի ավարտին, կամ կգործենք` հետագայում գնահատելու համար այս հնարավորությունը»,-Բաքու ժամանելուն պես հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:



Նրա խոսքերով, ներկայումս լարված դիվանագիտական աշխատանք է ընթանում Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասի կայունության եւ զարգացման պլատֆորմի հետ կապված, եւ ընդգծել է, որ ողջ աշխարհն ուշադիր հետեւում է տարածաշրջանում ընթացող դիվանագիտական գործընթացներին:



Հույս հայտնելով, որ այս իրավիճակում Ռուսաստանը դրականորեն կարձագանքի այս պլատֆորմին, նախագահը հաղորդեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ Անթալիայում ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---