Դենիել Ֆրիդ. ԱՄՆ-ն հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման հույս ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիան կդադարեցնի Հայաստանի մեկուսացումը եւ կբացի հայ-թուրքական սահմանը: «Մենք ուզում ենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի, եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն»,- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Կոմիտեի լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ-ում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով գլխավոր քարտուղար Դենիել ֆրիդը: «Մենք բավարարված ենք նրանով, որ Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրեց, եւ որ Աբդուլլա Գյուլը ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը»,- նշել է Դենիել Ֆրիդը, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը դիտելու համար Երեւան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Խաղից առաջ կայացած հանդիպման ժամանակ նախագահները հայտնել էին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ երկխոսության հետագա շարունակման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---