ԼՂՀ նախագահ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը դեռ չի սպառել իրեն12 սեպտեմբերի 2008 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի ԽՄԲԻ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հանդիսանում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը` բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցությամբ: Ըստ Բակո Սահակյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը դեռեւս չի սպառել իրեն եւ հիմա վաղ է խոսել այս ձեւաչափի փոփոխության մասին: Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին` նախագահը նշել է, որ վիճելի խնդիրները պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` ուղղակի բանակցությունների միջոցով: Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված վերջին քայլերը, միաժամանակ նշելով, որ ամենաբարդ իսկ հարցերը կարելի է լուծել ուղղակի երկխոսության ճանապարհով: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնարարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մալո ծառայությունը:ս![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |