Թուրքական Aksam թերթ. Նյու-Յորքում կկայանա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը13 սեպտեմբերի 2008 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 16-ին կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Աբդուլլա Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, գրում է թուրքական Aksam թերթը: Թերթի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:Նշենք, որ ՄԱԿ-ի սեսսիայի շրջանակներում կկայանա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Նախկինում Աբդուլլա Գյուլը հայտարարել էր, որ միտք ունի միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտնել է, որ «17 տարվա ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմանի չեն, դրանք տարածքային խնդիրներ են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կհանգեցնեն ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կայունության»,- նշել է Աբդուլլա Գյուլը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |