Հոկտեմբերի 15-ին Ժնեւում կմեկնարկեն Կովկասում ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային բանակցությունները25 սեպտեմբերի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ժնեւում կսկսվեն Կովկասում ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային բանակցություններ: Ինչպես հայտարարել է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչ Քրիստինա Նադը, Եվրահանձնաժողովը հուսով է, որ բանակցություններն արդյունավետ կլինեն: Վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորմանը նվիրված միջազգային բանակցությունների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 8-ին ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպմանը: «Մենք հուսով ենք, որ դա հնարավորություն կտա բանավեճ սկսել Մեդվեդեւ-Սարկոզի պլանի իրագործման շուրջ»,-ասել է նա: Ակնկալվում է, որ Ժնեւում կայանալիք բանակցությունների օրակարգը կներառի Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերի, միջազգային նորմերին համաձայն փախստականների վերադարձին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ հանդիպման մասնակիցների համաձայնությամբ ցանկացած հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկում: Ինչ վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակին ու ճանաչմանը, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, այս հարցերը Ռուսաստանի համար լուծված են եւ Մոսկվան չի պատրաստվում դրանք քննարկել: Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը օգոստոսի 26-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |