Քոնդոլիզա Ռայսը հուսով է, որ Գյուլի այցը Հայաստան լավ հիմք կդառնա ապագա համագործակցության համար25 սեպտեմբերի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում գտնվող Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հար֊ցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար: Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամար֊տու֊թյան խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդո֊լիզա Ռայսը կարեւորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, եւ ընդգծել, որ հիմնախնդրի նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը: Պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |