Ամերիկյան ՈԿԿ-ն գրասենյակ է բացում Թեհրանում, ինչը կարող է ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների կարգավորման առաջին քայլը դառնալ 3 հոկտեմբերի 2008 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն թույլ է տվել ամերիկյան ոչ կառավարական մի կազմակերպության գրասենյակ բացել Իրանում: Աշխատանքի արտոնագիրը տրվել է Ամերիկա-իրանական խորհրդին, որ տեղակայված է Նյու Ջերսիում: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրենտ Լոլիսը գնահատեց սա որպես երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման առաջին քայլ: ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատեց որոշումը` նշելով, որ ամերիկյան քաղաքականությունը Իրանի հարցում նույնն է մնում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դիվանագիտական հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իրանի միջեւ դադարեցվեցին 1979թ., երբ Թեհրանում պատանդ վերցվեցին ամերիկյան դեսպանատան աշխատակիցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |