Անկարան խնդրում է Ֆրանսիային չմիջամտել Թուրքիա-Հայաստան հարաբերություններին15 հոկտեմբերի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Բարեփոխումներ իրականացնելուց հետո Թուրքիան իրավունք կունենա դառնալ Եվրամիության անդամ, հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Քյոքսալ Թոփթանը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի կոմիտեի նախագահ Ժոզելին դը Ռոհան-ի հետ հանդիպմանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Թոփթանը հայտարարել է. «Մենք խնդրում ենք մեր ֆրանսիացի ընկերներին չմիջամտել Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, քանի որ ցանկացած միջամտություն կվնասի այդ հարաբերություններին»: Իր հերթին դը Ռոհանը նշել է, որ Ֆրանսիան մտադիր չէ միջամտել Երեւանի եւ Անկարայի երկխոսությանը: Ընդ որում նա գնահատել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան որպես «կարեւոր»` հավելելով, որ կողմերը պետք է դեպի ապագա նայեն: Անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին` դը Ռոհանը նշել է, որ կողմերը պետք է բարի կամք ու հանդուրժողություն դրսեւորեն, սակայն որքան շուտ Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, այնքան արագ կհաղթահարվեն գոյություն ունեցող խոչընդոտները, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |