Ջոն ՄըկՔեյնը 20 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն է, որ բացահայտ հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման դեմ

PanARMENIAN.Net - Հանրապետական Ջոն ՄըկՔեյնը 20 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն, որը բացահայտ հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման դեմ` անգամ գործող վարչության անդամ չլինելով հանդերձ: Այդ մասին ասվում է "The Atlantic Monthly"-ում հրապարակված «ՄըկՔեյնի հայկական հարցը» հոդվածում: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ջոն ՄըկՔեյնը մի անգամ չէ, որ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ: «Շատ վտանգավոր է այն փաստը, որ Ջոն ՄըկՔեյնը քարոզում է Սառը պատերազմի ժամանակվա դիրքորոշումը, ըստ որի Թուրքիան ԱՄՆ անգնահատելի դաշնակիցն է, որին մենք իրավունք չունենք վիրավորելու»,- հայտնել է «Հայերը Օբամայի կողմից» կազմակերպության նախագահ Արեն Իբրանոսյանը:



ԱՄՆ հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, գտնում են, որ դեմոկրատներից նախագահի թեկնածու Բարակ Օբաման, որը խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կդրժի իր խոստումը եւ նշում են թե ինչպիսի ուշադրությամբ է Բարակ Օբաման վերաբերվում ԱՄՆ հայկական համայնքի խնդիրներին:



«Հայերը Օբամայի կողմից» կազմակերպությունը մտադրված է ԱՄՆ հայ ընտրողներին ծանոթացնել հայկական համայնքը հուզող հարցերի վերաբերյալ Ջոն ՄըկՔեյնի եւ Բարակ Օբամայի դիրքորոշումների հետ: «Մեր հիմնական նպատակն է հավաստիանալ, որ ԱՄՆ բոլոր հայերը ծանոթ են մեզ հետաքրքրող խնդիրների առնչությամբ Բարակ Օբամայի բռնած դիրքորոշման հետ»,- նշել է Արեն Իբրանոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---