Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը Վաշինգտոնում կավարտվի 2010 թվականին17 հոկտեմբերի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը Վաշինգտոնում կավարտվի 2010 թվականին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, ներկայումս թանգարանն արդեն արխիվային նյութեր է ստանում առանձին անձանցից եւ 1915թ. ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: «Ինչպես գիտեք, թանգարանի շենքը պատմական արժեք ունի` նախկինում այնտեղ էր գտնվում ԱՄՆ-ի Ազգային բանկը: Շենքը հանձնելով մեզ` Վաշինգտոնի իշխանությունները պայման դրեցին մեր առջեւ շենքի դիմային մասը չփոխելու վերաբերյալ եւ այդ պայմանը կատարվում է: Այժմ ես չեմ կարող հրապարակել բարեգործների անունները, սակայն կարծում եմ, որ մինչ աշխատանքների ավարտը դրանք հայտնի կդառնան»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |