Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ20 հոկտեմբերի 2008 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-18-ին Քվեբեկում տեղի ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Նախարարական 24-րդ նստաշրջանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ Գագաթաժողովը, որին մասնակցում էին 70 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոզոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:Հոկտեմբերի 18-ի նիստին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Պետությունների ղեկավարների գագաթաժողովը որոշում կայացրեց Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008թ. ապրիլին: ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին, վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներառնվածությունը կազմակերպության գործունեության մեջ: Դրան հաջորդել էին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի եւ Նախարարական նստաշրջանի հավանությունները, այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումը:Գագաթաժողովի օրակարգի շրջանակներում քննարկվեցին նախորդ Գագաթաժողովից հետո անցած երկու տարիների ընթացքում կազմակերպության աշխատանքների մասին Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հաշվետվությունը, միջազգային կար-որություն ունեցող հարցեր: Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |