Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում նոյեմբերի 2-ին29 հոկտեմբերի 2008 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդւոմ է Կրեմլի մամլո ծառայությունը, «2008թ. նոյեմբերի 2-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հոկտեմբերի 20-21-ին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են առաջխաղացման բանակցային գործընթացում: «Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ այն կկայանա ՌԴ-ում»,-ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում եւս կնպաստի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի որոշումների որոնմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |