Հայաստանը մտադիր է որակապես բարձրացնել Սփյուռքի հետ համագործակցության մակարդակը29 հոկտեմբերի 2008 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Լոնդոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Առավել քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը բրիտանահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել Սփյուռքի հետ փոխգործակցությունը, եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց նաեւ բրիտանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |