ԱՄՆ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվացմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը: «Մենք աշխատել ենք այդ խնդրի վրա բավական երկար ժամանակ եւ շատ ջանքեր ենք գործադրել, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք ողջունում ենք Մոսկվայի նախաձեռնությունը եւ հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,-ասել է ՄըքՔորմակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:



Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը ՌԴ նախագահի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:



Մինչ այդ հոկտեմբերի 31-ին ՌԴ մայրաքաղաքում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները, իսկ նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպումների արդյունքները կզեկուցվեն նախագահներին, որից հետո նրանք կբանակցեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---