«Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար 3 նոյեմբերի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության այժմյան ստատուս-կվոն անփոփոխ չէ, այն մշտապես փոխվում է, իսկ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին նաեւ, որ այն անվտանգ չէ: Այդ մասին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովում հայտարարել է International Alert ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Դան Սմիթը: «Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար, եւ օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայում դա շատ լավ ցույց տվեցին»,-ասել է Սմիթը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, Սմիթն ընդգծել է, որ հաղթանակը պատերազմում չի նշանակում հակամարտության վերջնական կարգավորում: «Ի վերջո, տանուլ տվեցին երկու կողմերը, էլ չասած ֆինանսական կորուստների մասին: Նույնը կարող է տեղի ունենա այն դեպքում, եթե փորձ արվի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա: International Alert-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունների արդյունքում տառապում են ոչ միայն մարդիկ, այլ տուժում են նաեւ հաղորդակցություններն ու խողովակաշարերը, որոնք կարեւոր են տարածաշրջանի կենսապահովման համար: Կազմակերպության նպատակն է, ըստ նրա, թույլ չտալ, որ Կովկասի հակամարտությունները ռազմական փուլ մտնեն: «Դա հնարավոր է անել միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության միջոցով»,-ասել է Դան Սմիթը: Իր հերթին International Alert-ի ծրագրերի տնօրեն Ֆիլ Շամփեյնն ընդգծել է, որ Վրաստանի իրադարձությունների պատճառով այժմ ամենահարմար ժամանակն է ղարաբաղյան խնդրին անդրադառնալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |