Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ ողջունում է Ղարաբաղի շուրջ ստորագրված մոսկովյան հռչակագիրը 4 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարությունը ողջունում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հռչակագրի ստորագրումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ-ում, տվյալ հռչակագիրը դրական քայլ է, որը նպաստելու է Կովկասում լարվածության նվազեցմանն ու կայունության հաստատմանը: Ղարաբաղյան գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու` կողմերի վճռականությունը կթեթեւացնի խաղաղ ճանապարհով, բանակցությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակաշռված կարգավորման հասնելը:Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |