Սինան Օգան. Թուրք-հայկական հարաբերությունները երկար եւ խոր արմատներ գցած պատմություն ունեն

PanARMENIAN.Net - Թուրք-հայկական հարաբերությունները երկար եւ խոր արմատներ գցած պատմություն ունեն: Հարցը նրանում է, թե այդ հարաբերությունների ո՞ր կողմերը կարող են քննարկվել այսօր: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: «Արդյո՞ք մենք կարող ենք դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը, թե՞ պետք է սահմանափակվենք 1915թ. տեղի ունեցած որոշ իրադարձությունների քննարկմամբ, որոնք կազմում են հայ-թուրքական հարաբերությունների մի մասը: Եթե մենք փորձենք գտնել պատմության ներկայիս հարցերի պատասխանները եւ դրանք որպես մեկնարկային կետ վերցնենք, ապա հայ-թուրքական հարաբերություններն ապագա չունեն: Պատմության մեջ տարբեր պետությունների միջեւ խնդիրներ եւ պատերազմներ շատ են եղել: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր այդ երկները բարեկամական հարաբերություններ ունեն: Օրինակ, Ռուսաստանն ու Գերմանիան թշնամիներ են եղել 60 տարի առաջ, բայց հիմա նրանք դաշնակիցներ են»,- նշել է նա:



Թուրք փորձագետը գտնում է, որ Հայաստանը չի կարողանում մոռանալ, որ միայն պատմաբաններն են որոշում, թե ինչն է ճշմարիտ եղել, իսկ ինչը` ոչ: Եւ եթե մենք հիմնվելու ենք պատմաբանների դատողությունների վրա, ապա կարող ենք փոխել ներկայիս ողջ աշխարհը: Հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների ապագան կարող է միաժամանակ եւ լուսավոր, եւ մութ լինել: Ամենակարեւորն այն է, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել աշխարհը եւ հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է Սինան Օգանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---