Թուրքիան մտադիր չէ բացառել Հայաստանը որեւէ տարածաշրջանային նախագծից11 նոյեմբերի 2008 - 15:15 AMT PanARMENIAN.Net - «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները պարզապես երկու երկրների միջեւ հարաբերություններ չեն. մեր երկրների առաջնություններն ու շահերը շատ առումներով համընկնում են: Թուրքիան օժանդակում է Բաքվին այնքան ժամանակ, քանի դեռ շահերը համընկնում են»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: Նրա կարծիքով, ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասելու, թե ինչու է նա պաշտպանում իր շահերը: «Այս հանգամանքներում Թուրքիան ի վնաս իր շահերին մեծ ռիսկի է դիմել` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նոր հարաբերություններ նախաձեռնելով Հայաստանի հետ: Հենց այդ նպատակով էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը սեպտեմբերի 6-ին ժամանեց Երեւան:Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում է ցանկանում: Մենք Հայաստանի հետ թշնամի չենք: Այդ իսկ պատճառով Թուրքիան մտադիր չէ Հայաստանը բացառել որեւէ նախագծից: Եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանն, իհարկե, կարող է մասնակցել բոլոր տարածաշրջանային նախագծերին, այդ թվում` էներգետիկ: Նա կարող է ընդգրկվել նաեւ Nabucco նախագծի մեջ: Ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է»,- ասել է թուրք փորձագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |