Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը պետք է իրագործի մի շարք պայմաններ

PanARMENIAN.Net - «Մենք կարծում ենք, որ Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել, այդ թվում եւ հայերի ցեղասպանություն: Պատերազմի ժամանակ երկու կողմերում էլ ողբերգական դեպքեր են եղել: Դա բոլոր պատերազմների օրենքն է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործոնները եւ պատմական իրադարձությունները թողնել պատմաբաններին: «Երբ մենք այսօր նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ հարցը ոչ միայն ցեղասպանության, այլեւ երկու երկրների միջեւ սահմանային համաձայնության բացակայության մեջ է: Հայաստանն իր հռչակագրում բացահայտ հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի: Թուրքիան նույնպես ընդունեց համարժեք հռչակագիր: Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության քարոզչությունից: Նա նաեւ պետք է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի: Եթե այդ ամենը տեղի ունենա, մենք կարող ենք բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները»,- ընդգծել է Սինան Օգանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---