Արդյո՞ք Ստամբուլում կկայանա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը11 նոյեմբերի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը պետք է կայանա մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է Թուրքիայի այդ առաջարկը գնահատել որպես իրենից նախաձեռնությունը խլելու փորձ, դիվանագետը պատասխանել է, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքերն այդ հարցում համընկնում են: «Մենք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը: Ով կարող է այն լուծել, նա էլ թող լուծի, իսկ մենք կօգնենք նրան»,- ընդգծել է Հուլուսի Կըլըչը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նախորդ շաբաթ որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ժամանակ, եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար: Նույն աղբյուրների հաղորդմամբ եռակողմ հանդիպման հստակ տեղն ու ամսաթիվը դեռ որոշված չեն, բայց սպասվում է, որ այն կկայանա մի քանի ամսվա ընթացքում: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը հայտնել է, որ Անկարան չի ծրագրում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման կազմակերպում: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներրի կողմից տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Իհարկե, մենք ողջունելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցերը: Բայց եռակողմ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ ոչ մի ծրագրեր ներկա պահին չկան»,- նշել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |