Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ռուս-ֆրանսիական համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Ես այդ առիթով շնորհավորել եմ Ռուսաստանի Դաշնությանը: Պետք է ոգեշնչվել այս իրադարձությամբ, եւ նույն մոտեցումը ցուցաբերել Հարավային Օսիայի նկատմամբ»,- ավելացրել է Սարկոզին:



Նա շոշափել է նաեւ Վաշինգտոնում սպասվող G20 գագաթաժողովի թեման` դրա մասնակիցներին Ռուսաստանի կատարած առաջարկները բնութագրելով որպես շատ որակյալ եւ եվրոպական առաջարկների հետ նույնացող, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---