Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ պատերազմից հետո Կովկասի պատմության մեջ նոր փուլ սկսվեց

PanARMENIAN.Net - Զինված բախումը Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ եւ դրա հետեւանքները նոր փուլ բացեցին տարածաշրջանի պատմության մեջ եւ քարտեզին հայտնվեցին Ռուսաստանի կողմից ճանաչված երկու նոր հանրապետություններ` Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, այդ գործընթացին զուգահեռ փոփոխություններ են նկատվում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: «Թուրքիան դարձավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի նախաձեռնող, ինչը ստացավ Ռուսաստանի աջակցությունը: Ըստ իս, սա պատմության մեջ եզակի դեպք է, երբ Ռուսաստան ու Թուրքիան ինչ-որ համատեղ նախաձեռնություններ են առաջ քաշում Կովկասի վերաբերյալ»,-նշել է Զատուլինը:



Նա նաեւ նշել է, որ խորհրդաժողովի ընթացքում ենթադրվում է հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը օգոստոսյան բախումից հետո եւ այն, թե ինչպես դա կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---