Թեհրան. Իրանի եւ ԱՄՆ միջեւ խնդիրները անհնար է լուծել որեւէ մեկի միջնորդության օգնությամբ18 նոյեմբերի 2008 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Իրանի եւ ԱՄՆ միջեւ խնդիրները անհնար է լուծել որեւէ մեկի միջնորդության օգնությամբ»,- Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Հասան Քաշքավին: «Իրանի խնդիրները այնքան խորն են, որ որեւէ երկրի միջնորդությունը դրանք չի լուծի»,- ասել է Հասան Քաշքավին: Նրա խոսքերով, արդեն 30 տարի է, ինչ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական կապեր չի պահպանում եւ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նահանգները փոխեն իրենց դիրքորոշումը Թեհրանի հանդեպ, հաղորդում է iran.ru-ն` վկայակոչելով Mehr-news-ը:Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հայտնել էր իր միջնորդության հնարավորության մասին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության կարգավորման հարցում, որի հիմքում ընկած է միջուկային ծրագիրը զարգացնելու Թեհրանի ձգտումը: «Մենք պատրաստ ենք միջնորդությանը: Կարծում եմ, որ այդ հարցում մենք կարող ենք շատ օգտակար լինել: Անկարայում անհանգստությամբ են հետեւում իրանա-ամերիկյան հարաբերություններին: Մենք հանդես ենք գալիս խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելու կողմից: Պատերազմները երբեք խնդիրների լուծումը չեն տալիս»,- նշել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |