Օդեսայում կբացվի Արեւելյան Եվրոպայում խոշորագույն հայկական մշակութային կենտրոնը

PanARMENIAN.Net - Օդեսայում ավարտվել է Արեւելյան Եվրոպայում խոշորագույն հայկական մշակութային կենտրոնի շինարարությունը: Պաշտոնական բացումը նախատեսվում է նոյեմբերի 30-ին: «Կենտրոնը կառուցվում էր շուրջ երեք տարի: Սակայն նման համալիրի ստեղծման գաղափարը շատ վաղուց էր առաջացել: Հավանաբար, դեռեւս 90-ականների սկզբին, երբ Օդեսայի Գագարինի պլատոյում հայտնվեց հայկական եկեղեցին, որն առաջինն էր, որ կառուցվեց Հայաստանի սահմաններից դուրս հետխորհրդային տարածքում: Որոշվեց այստեղ էլ կենտրոն հիմնել: Կառուցմանը աջակցեցին ոչ միայն Օդեսայի շրջանի հայերը, սատարեցին նաեւ տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Մեզ տրամադրեցին շինանյութ, շինարարներ մասնակցեցին»,-ասել է Օդեսայի շրջանի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը:



Համալիրի ընդհանուր մակերեսը շուրջ չորս հազար քառակուսի մետր է: Շենքի ներքեւի մասում կտեղակայվեն սպորտային դահլիճը, ֆիտնես-ակումբը, հանդերձարանները, մարզիչների եւ բժիշկների սենյակները, այլ տարածքներ, որոնք վերաբերվում են սպորտին: Առաջին հարկում 420-տեղանոց համերգային դահլիճն է, հանդիսավոր արարողությունների դահլիճը 200 տեղով, որտեղ հնարավոր կլինի ճաշակել ազգային ճաշատեսակներ: Երկրորդ հարկը լիովին կհատկացվի ութամյա դպրոցին, որը կունենա ոչ միայն հանրակրթական ուղղվածություն: Այստեղ կլինեն նաեւ կերպարվեստի, երաժշտության եւ արհեստակցական դասարաններ, որտեղ կուսուցանվեն ավանդական հայկական արհեստներ` կավագործություն, գորգագործություն եւ այլն: «Այժմ բանակցում ենք Հայաստանի ԱԳՆ-ի հետ այստեղ եւետ, առաջին հարկում, որն առանձին մուտք ունի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հարավի հայերի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Հատկապես շեշտադրում ենք մեր կրթական կենտրոնը: Մենք բաց ենք բոլորի համար եւ ցանկանում ենք, որ այստեղ պարապեն ոչ միայն հայերը, այլ նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, ում հետաքրքիր է մեր հարուստ հինավուրց մշակույթը: Մեր կենտրոնը կկրի Օդեսայում հայտնի գիտնական Լեւոն Կալուստյանցի անունը, որը երկար ժամանակ աշխատել է Օդեսայի համալսարանում»,-նշել է Սամվել Տիգրանյանը, հաղորդում է Analitika.at..ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---