Չնայած Անկարայի ջանքերին, Եվրախորհրդարանում այնուամենայնիվ կայացել է Դերսիմում հայերի զանգվածային սպանություններին նվիրված խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում օրերս կայացել է թուրքական Դերսիմ` այժմ Թունջելի քաղաքի հայ բնակչության զանգվածային սպանությունների 70-ամյակին նվիրված խորհրդաժողով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Եվրոպայի հայկական դաշնությունում (EAFJD): Խորհրդաժողովին մասնակցել են եվրոպական երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի շուրջ 200 ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով խորհրդաժողովում` Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը ընդգծել է, որ Թուրքիան, որի ինքնությունը հիմնված է իր իրագործած ցեղասպանությունների ժխտման վրա, շարունակում է ուրացման քաղաքականությունը: Նրա խոսքերով, 1937-38թթ. Անատոլիայում Հայկական ցեղասպանության ժամանակ Դերսիմի քրդական բնակչությունը, ի տարբերություն մյուս քրդական խմբերի, հրաժարվեց մասնակցել հայ բնակչության զարնգվածային կոտորածին եւ պաշտպանեց հայերին: «Փրկվեցին շուրջ 40 հազար հայեր, եւ այսօրվա դրությամբ Դերսիմի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը հայկական ծագում ունի»,-նշել է Հիլդա Չոբոյանը:



Ինչպես հաղորդել են EAFJD-ում, պաշտոնական Անկարան ամեն կերպ խոչընդոտում էր այս խորհրդաժողովի անցկացմանը, որին մասկացեցին նաեւ թուրքական Թունջելի նահանգի նահանգապետի տեղակալ Սերաֆեթին Հալիսը եւ Թունջելի քաղաքի քաղաքապետ Սոնգուլ Էրոլ Աբդիլը: Խորհրդաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները իրենց ելույթներում բազմիցս են նշել, որ Անկարան ամեն կերպ փորձում էր թույլ չտալ այս խորհրդաժողովի անցկացումը, որը եվրոպական հանրությանը ցույց կտա այն փաստը, որ Թուրքիայի կազմում գոյություն ունեին տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք իրենց ինքնությունն ունեին եւ Անատոլիայի բնակչության մի մասն էին կազմում: «Թուրքիան փորձում էր «ուղղել» դա ազգային փոքրամասնություններին ոչնչացնելով: Սա իրողություն է, որը Թուրքիան փորձում է թաքցնել ինչպես միջազգային հանրությունից, այնպես էլ սեփական ժողովրդից»,-հայտարարել է Հիլդա Չոբոյանը: Խորհրդաժողովի ավարտին հայկական, քրդական, թուրքական եւ ասորական կազմակերպությունների ներկայացուցիչները համատեղ հռչակագիր են ստորագրել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---