Ժնեւում սկսվել է Անդրկովկասի իրավիճակի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը19 նոյեմբերի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Ժնեւում սկսվել է Անդրկովկասի իրավիճակին նվիրված միջազգային բանավեճերի երկրորդ փուլը: Ժնեւի Ազգերի պալատ են ժամանել բանավեճերի բոլոր հիմնական մասնակիցները, այդ թվում Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: Հանդիպումից առաջ, որը պետք է անցնի ժամանակավորապես տեղահանվածների խնդիրների եւ տարածաշրջանում անվտանգության ու կայանության հարցերի գծով երկու աշխատանքային խմբերի ձեւաչափով, նրա մասնակիցները հայտարարություններ չեն արել: Խորհրդակցությունները կանցնեն փակ դռների ետեւում, դրանց արդյունքում նախատեսվում է բանավեճի համանախագահների դերը ստանձնած ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մամլո խորհրդակցությունը: Ակնկալվում է, որ դրան կհետեւի ռուսական պատվիրակությունը գլխավորող ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի մամլո ասուլիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |