Հայաստանի ու Լիտվայի ԱԳՆ ղեկավարները գոհ են Երեւանի ու Վիլնյուսի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից19 նոյեմբերի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուս կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով Լիտվա այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է Լիտվայի հետ բարեկամական եւ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ հաջորդ տարի Վիլնյուսում ՀՀ դեսպանատուն հիմնելու որոշումը դրա վկայությունն է:Նախարարներ Նալբանդյանն ու Վայտեկունասը գոհունակություն հայտնեցին երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առթիվ եւ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի կապակցությամբ, ինչը լուրջ հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նախարարները ընդգծեցին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ապահովող քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն մանրամասնորեն քննարկեցին Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ ենթատեքստում երկկողմ առավել սերտ համագործակցություն հաստատելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Լիտվայի կողմից Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններն իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին դասելու հանգամանքը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում էին նաեւ կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները: Պետրաս Վայտեկունասի խնդրանքով ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ս.թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրի ոգուն համապատասխան բանակցությունների շարունակումը: Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ: Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին նպաստել երկու երկրների գործարարների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը: Մանրամասն քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների աժխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանն ու Պետրաս Վայտեկունասը պայմանավորվեցին նաեւ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ, մասնավորապես 2009 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վիլնյուսում համատեղ միջոցառումների կազմակերպման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |