Այս անգամ Բաքուն դժգոհ է Բեռնար Ֆասյեի խոսքերից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի արտահայտությունները բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ «լիովին հակասում են վերջերս ստորագրված Մոսկովյան հռչակագրին»: Այդ մասին, մեկնաբանելով Բեռնար Ֆասյեի խոսքերը բանակցային գործընթացի մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: Նրա խոսքերով, «զարմանալի է, որ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը հակասում է մյուս համանախագահ հանդիսացող պետության ղեկավարի ստորագրությանը»:



Մյուս կողմից, Հազար Իբրահիմի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին Բ.Ֆասյեի խոսքերը «բացարձակապես սխալ են», քանի որ կան Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնք հայկական եւ «ադրբեջանական» համայնքն են հանդիսանում, հաղորդում է Day.az-ը:



Այս շաբաթվա ընթացքում` ավելի վաղ, գտնվելով Հայաստանի մայրաքաղաքում, Բեռնար Ֆասյեն հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ լավ տեղեկացված են հակամարտության կարգավորման առնչությամբ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման մասին: «Մենք շատ հաճախ ենք լինում Ստեփանակերտում եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին, ճիշտ չէ: Տվյալ փուլում ես կասեի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավված է բանակցային գործընթացի մեջ»,- ընդգծել է Ֆասյեն: Ֆրանսիացի դիվանագետը համոզված է, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ: «Ես մեկ անգամ չէ, որ դա ասել եմ եւ այժմ կրկնում եմ»,- նկատել է Բեռնար Ֆասյեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---