Բաքուն խեղաթյուրում է Մայնդորֆյան հռչակագրի իմաստը, ինչը չի նպաստում նրա սկզբունքների իրականացմանը19 նոյեմբերի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լիտվա կատարած այցելության շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նոյմեբերի 8-ին այցելել է 1579 թ. հիմնադրված եւ Արեւելյան Եվրոպայում առաջիններից մեկը համարվող Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Ջուոդկայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վիլնյուսի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունը: Այնուհետեւ համալասարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետում նախարար Նալբանդյանը հանդես է եկել «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը» թեմայով դասախոսությամբ: Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները` ընգծելով, որ Ադրբեջանում հնչող Մայնդորֆյան հռչակագրի խեղաթյուրված մեկնաբանաթյունները չեն նպաստում փաստաթղթում ամրագրված սկզբունքների իրականացմանը, մասնավորապես վստահության ամրապնդման միջոցների առումով:Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է հայ-լիտվական հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին` ՀՀ արտգործնախարարը լիտվահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց նաեւ լիտվահայությանը հուզող բազմաթիվ հարցերի: Նոյեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվի Լատվիա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |