ԼՂՀ ՊՆ. Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի վրայով չեն անցել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի գլխավերեւով ոչ մի ռազմական ինքնաթիռներ չեն թռչել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվության եւ քարոզչության գծով ԼՂՀ Պաշտպանության նախարարության կառավարության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Դա բացահայտ սուտ է եւ ապատեղեկատվություն: Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի օդային տարածքով չեն անցել»,- ընդգծել է Հասրաթյանը:



Այդ միջոցին, PanARMENIAN.Net գործակալությանը նոյեմբերի 19-ին ցերեկը Ստեփանակերտից հաղորդեցին, որ քաղաքի վրայով երկու ռազմական ինքնաթիռներ են անցել: «Ժողովուրդը վախեցած է եւ գտնում է, որ դրանք Ադրբեջանի ԱԳՆ ինքնաթիռներն են»,- ասել է աղբյուրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---