Ալի Բաբաջան. Անկարան ու Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հիանալի հնարավորություն ունեն

PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ է օգտվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար: «Կողմերը հիանալաի հնարավորություն են ստացել հարաբերությունները շուտափույթ կերպով կարգավորելու համար: Անհրաժեշտ է օգտվել դրանից, քանի որ որոշ ժամանակ անց նման հնարավորություն այլեւս կարող է չլինել»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հաղորդում է Day.Az-ը հղում անելով թուրքական Cihan լրատվական գործակալությանը:



Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ՍԾՏՀ Քարտուղարության նիստին: Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կազմակերպության գործունեության ծրագիրը հետագա 6 ամիսների համար, որոնց ընթացքում Հայաստանը նախագահելու է ՍԾՏՀ-ում: Ինչպես նախօրեին հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: Բոլոր հարցերը դրված են բանակցությունների սեղանին եւ «մենք մտադրված չենք խոչընդոտել խնդիրներից որեւէ մեկի քննարկմանը»: «Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում եւ 1915թ. իրադարձությունները շոշափող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- հայտնել է Բուրակ Օզուգերգինը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---