Ինչ զիջումների էլ գնա Երեւանը, Բաքուն միեւնույն է դժգոհ կլինի

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանը ցանկանում է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար, ապա պետք է իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ վարի հավասար պայմաններով, այսինքն, զիջում զիջումի դիմաց: Սակայն, ըստ իս, պաշտոնական Բաքուն այսօր պատրաստ չէ դրան»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ներկա փուլում Հայաստանն ավելի լայն հնարավորություններ ունի մանեվրելու համար, քան ադրբեջանական կողմը: «Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շատ զիջում ստանալ Երեւանից, սակայն ակնհայտ է, որ ինչ զիջումների էլ գնա Երեւանը, միեւնույն է դրանք չեն բավարարի Ադրբեջանին»,-ասել է Հ.Դեմոյանը:



Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի վերջին հայտարարությունը, ըստ որի այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների հաստատման համար` Դեմոյանը նշել է. «Հուսով եմ, որ Անկարան, վերջապես, սկսել է հասկանալ, որ ժամանակի գործոնն ամենեւին էլ չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



Օրերս Ա.Բաբաջանը հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված հնարավորությունից օգտվելու անհրաժեշտության մասին: «Կողմերը հիանալի հնարավորություն են ստացել հարաբերությունները շուտափույթ կերպով կարգավորելու համար: Անհրաժեշտ է օգտվել դրանից, քանի որ որոշ ժամանակ անց նման հնարավորություն կարող է չլինել, նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---