Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայերլիի հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Անդրկովկասի տարածաշրջանում` Հարավային Օսեթիային ու Աբխազիային հարակից տարածքներում լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության շեշտադրումներով: Քննարկվել են նաեւ Անդրկովկասում կայունության ու անվտանգության հարցերին նվիրված ժնեւյան բանավեճերի երկրորդ փուլի արդյունքները: Կողմերը անդրադարձել են ղարաբաղյան եւ մերձդնեստրյան խնդիրների կարգավորմանը, Ուկրաինայի իրավիճակին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---