Տիգրան Թորոսյան. Թուրքիան չի հրաժարվի Հայաստանին ներկայացված պահանջներից

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ վերջին ամիսներին Հայաստանն ակտիվացրել է իր ջանքերը արտաքին քաղաքականության մեջ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններով, սակայն դեռեւս այդ առումով որեւէ նվաճում Հայաստանը չունի»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը` մտահոգություն հայտնելով այն առնչությամբ, որ հայ-թուրքական հարաբերություննեի ակտիվացումը իրենց շահերից ելնելով տարբեր երկրներ են օգտագործում, այն դեպքում, երբ ինքը Հայաստանն այդ գործընթացից ոչինչ չի շահում:



«Ես չեմ տեսնում նվաճումներ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում: Համոզված եմ, որ հայկական կողմին հետաքրքրում է ոչ այնքան Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության բուն ընթացքը, որքան նրա նպատակն ու արդյունքները»,-ընդգծել է Տ.Թորոսյանը` հավելելով, որ մինչ այժմ պաշտոնական Անկարան չի հրաժարվել Երեւանին ներկայացրած իր պայմաններից, եւ ըստ Աժ նախկին խոսնակի, չի հրաժարվի նաեւ ապագայում: «Մեզ չի կարող բավարարել միայն այն, որ միջազգային հանրությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված քաղաքական երկխոսությունը: Անշուշտ, մեզ համար հաճելի է աջակցություն զգալ այս հարցում, սակայն դա չի կարող նպատակ լինել հայկական կողմի համար»,-ասել է Տիգրան Թորոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---