Դենիս Սամուտ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը մեծ հեռանկարներ ունի 1 դեկտեմբերի 2008 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Ես լսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցը: Ինչ կարող եմ ասել` դա նույնն է, ինչ նա ասում էր որոշ ժամանակ առաջ, ոչ մի նոր բան»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը: Նրա խոսքերով, Consortium-ի դիրքորոշումն անփոփոխ է` ղարաբաղյան խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է եւ Մոսկովյան հռչակագիրը հենց դա է արտացոլում: «Խաղաղ կարգավորումը մեծ հեռանկարներ ունի: Ուստի մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը եւ կարծում ենք, որ դա լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ապագա քայլերի համար»,-ասել է Սամուտը: Նոյեմբերի 26-ին իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Մայնդորֆի հռչակագրում ոչ ոք չի կարող գտնել հակամարտության հանգուցալուծման ռազմական ճանապարհից հրաժարվելու վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունը, ուստի հույսը դնելով քաղաքական կարգավորման վրա, մենք միեւնույն ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ճանապարհը երբեք բացառություն չի եղել եւ չի լինի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |