«Թշնամու կերպարի» խնդիր կա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում 1 դեկտեմբերի 2008 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Թշնամու կերպարի» խնդիր կա Ադրբեջանում, սակայն լինենք անկեղծ, այն կա նաեւ Հայաստանում, սակայն դա հաղթահարելի է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը: Նրա կարծիքով, այդ ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի, երկու երկրների կառավարություններն ու հասարակությունները պետք է համագործակցեն այս հարցում: «Սակայն նաեւ հեշտ է հոռետես դառնալ այս խնդրի լուծման հարցում: Ես եղել եմ բազում իրավիճակներում, երբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից եւ նրանք գտել են խոսակցության թեմաներ: Մոսկովյան հռչակագիրն ասում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարեւորության մասին: Consortium Initiative-ը, որին անդամակցում են International Alert, Conciliation Resources, LINKS-ը, 2003թ. ի վեր աշխատում է հենց այդ ուղղությամբ ՈԿԿ-ի տարբեր ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ: Մենք կարծում ենք, որ գործունեության դաշտ ունենք հետագա աշխատանքի համար, եւ մենք կցանկանայինք, որ այդ աշխատանքը զարգանար Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների եւ միջազգային հանրության աջակցությամբ»,-նշել է Consortium Initiative-ի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |