Կիպրոսում կվերականգնվի հայկական եկեղեցական համալիրը

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայկական թեմը UNDP-ի փորձագետների հետ ներկայացրել է հայ համայնքին թուրքերի կողմից օկուպացիայի ենթարկված հայկական եկեղեցական համալիրի վերակառուցման վերջնական տարբերակը: Համալիրի մաս են կազմում Սբ.Աստվածածին եկեղեցին, առաջնորդարանը, Մելիք-Օզունյան դպրոցը: Ինչպես հաղորդում է Gibrahayer հանդեսը, փորձագետների թիմը կազմված է իտալացի ճարտարապետներից, Վենետիկի ճարտարապետության մասնագետներից, որոնք Կիպրոսի հայ համայնքի հետ մեկտեղ ողջ տարվա ընթացքում աշխատել են նախագծի վրա:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Gibrahayer հանդեսի խմբագիր Սիմոն Այնեջյանը, 1974թ. երբ թուրքական զորքերը օկուպացիայի ենթարկեցին Կիպրոսը Սբ.Աստվածածին եկեղեցական համալիրը մնաց Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական մասում: «Այժմ փորձ է արվում կանոնակարգել հարաբերությունները Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների միջեւ` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, եւ ընդունվել է թուրքական կողմում մնացած քրիստոնեական հուշարձանների վերականգնման ծրագիր: Դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլ նաեւ հունական եկեղեցիներին»,-ասել է Այնեջյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---