Մարատ Շիբուտով. ՀԱՊԿ-ն իր գործառույթներով կվերածվի փոքր ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի 1 դեկտեմբերի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում փոփոխությունների էությունն այն է, որ պայմանագրի անդամ պետությունների, եւ ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների տարածքում աստիճանաբար կդադարեն գործել միջազգային ուժերը, եւ կգործեն ՀԱՊԿ ուժերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանում Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Շիբուտովը: Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն իր գործառույթներով կվերածվի փոքր ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի (դառնալով Վարշավյան պայմանագրի յուրօրինակ այլընտրանք): «Այս ամենը նշանակում է հետեւյալը` Ռուսաստանը պաշտոնապես իր «հովանու» տակ է վերցնում մասնակից երկրներին, քանի որ զինված ուժերը կկազմեն արագ արձագանքման ստորաբաժանումների եւ խաղաղապահների հիմքը: Բացի այդ, հենց նա կկառուցի ՀՕՊ-ի համակարգը` շատ երկրներ ի վիճակի չեն անել դա ֆինանսապես: ՀԱՊԿ ուժերը մասնակից երկրների տարածքում միակ խաղաղապահները կլինեն` մյուսներին դա ուղղակի թույլ չեն տա: Նրանք նաեւ կմասնակցեն որոշ գործողությունների երկրների սահմաններից դուրս: ՀԱՊԿ-ի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը նշանակում են, որ բոլոր մասնակից երկրները դառնում են ռուսամետ, ինչը պետք է հաշվի առնեն նրանց հարեւաններն ու գլոբալ խաղացողները»,-գտնում է ղազախ փորձագետը: Հավանաբար, համաշխարհային անկայունության ֆոնի վրա պետությունները նախապատրաստվում են զանգվածային ցույցերի, ահաբեկչական գործողությունների եւ անջատողականության: Այսինքն ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն հանդիպել ոչ միայն իրենց երկրների , այլ նաեւ ՀԱՊԿ զինվորական ստորաբաժանումների հետ: Հնարավոր է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ Ռուսաստանը կփորձի ապահովել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անվտանգությունը` այնտեղ կտեղակայվեն կազմակերպության խաղաղապահները, իսկ Վրաստանը ակնհայտորեն արդեն չի ցանկանա «գլուխ դնել» այդ քանակի հակառակորդների հետ միաժամանակ: Այդպիսով, չճանաչված պետական կազմավորումները կստանան Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի նման կարգավիճակ` ինչը մի կողմից կհանգստացնի համաշխարհային հանրությանը («Չէ որ նրանց անկախությունը ոչ ոք չի ճանաչել»), իսկ մյուս կողմից` տեղի բնակչությունը կարծես իր սեփական պետությունն ունի: ՀԱՊԿ-ն առավել իրական կազմակերպություն է դառնում, «մկաններ է աճեցնում» եւ հետագայում կարող է դառնալ վճռորոշ ուժ ԱՊՀ-ում»,-ասել է Մարատ Շիբուտովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |