Թուրքիան մտադի՞ր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիափոխադրումներ կատարել

PanARMENIAN.Net - Վերջերս սկսված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին նպաստելու համար Թուրքիան մտադիր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիաթռիչքներ կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հղում անելով անանուն աղբյուրների վրա: Ինչպես նշել է աղբյուրը, թուրքական կողմի նման մտադրությունն անմիջական կապ ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների հարցում: «Թուրքիան ի նկատի կունենա Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել, եւ այս հարցը մանրակրկիտ կերպով կքննարկվի»,-նշել է աղբյուրը:



Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---