ԵԱՀԿ գործող նախագահը Ղարաբաղի վերաբերյալ տարածաշրջանային հռչակագրի ընդունման հույս ունի

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթացի են հասել Լեռնային Ղարաբաղի պատճառով ծավալված երկարատեւ հակամարտության լուծման գործում, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ այս շաբաթ տարեկան հանդիպմանը այդ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այժմ լավ վիճակում է:



«Ես կարծում եմ, որ մենք առաջ ենք գնում սառեցված հակամարտությունից դեպի մշտական լուծում, բայց, իհարկե, մենք դեռեւս չենք հասել դրան, եւ շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր աշխատանքը»,- ասել է Ստուբը, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---