Լավրով. Անհրաժեշտ է մոտակա ամիսների ընթացքում անցնել Ղարաբաղի շուրջ հաշտության պայմանագրի նախապատրաստմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է ամենամոտ ժամանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ հաշտության պայմանագրի հիմնավոր սկզբունքների մշակման անհրաժեշտության մասին: «Մենք կողմերին կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր նախաձեռնել մոտակա ամիսներին կարգավորման հիմնավոր սկզբունքների մասին պայմանավորվածության հասնելու նպատակով, իսկ այնուհետեւ դրանց հիման վրա անցնել համապարփակ հաշտության պայմանագրի նախապատրաստմանը»,- ասել է նախարարը Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:



Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունած հայտարարության մեջ նշվում է այն դրական դերը, որը խաղաց վերջերս Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ համատեղ հռչակագիրը, որն ընդունվեց այդ հանդիպման արդյունքում: Այդ ժամանակ 1994թ. հետո առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին երկու հակամարտող կողմերի առաջնորդները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---