Գյուլ. «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ թուրքերը հաշտվում են սեփական պատմության հետ19 դեկտեմբերի 2008 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունն «անտեղի» է: Այդ մասին հայտարարել է բրիգադի գեներալ Մեթին Գուրակը: «Մենք կարծում ենք, որ դա սխալ է եւ կարող է կործանիչ հետեւանքներ ունենալ»,-ասել է գեներալը, խոսելով թուրքական բանակի անունից, գրում է Hurriyet Daily News-ը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ թուրք մտավորականության նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայում, որը ավելի քաղաքակիրթ ու ազատ է, քան շատ երկրներ, կա բանավեճերի ժողովրդավարական մթնոլորտ, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ թուրք ժողովուրդը հաշտվում է սեփական պատմության հետ եւ ինքնահաստատվում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ «նախագահ Գյուլը չափազանց մտահոգված է նրանով, որ այդ հարցը խեղաթյուրվում է որոշ քաղաքական գործիչների կողմից, թեեւ իր դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է»: Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 14 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին: Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |